Նախագահի հրամանագրով Վլադիմիր Գասպարյանին շնորհվել է գեներալ գնդապետի, Գեորգի Կուտոյանին՝ գեներալ-մայորի կոչում
POLITICSՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Սերգեյի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ շնորհել ոստիկանության գեներալ-գնդապետի կոչում»,-ասված է Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրում:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



