9400 տեղ՝ 2015թ. Հայաստանում միջին մասնագիտական կրթության համար
SOCIETYՀայաստանում միջին մասնագիտական կրթության համար 2015 թվականին պետպատվերի համար 9.400 տեղ է հատկացվելու: Այս մասին որոշումը կայացվել է Կառավարության հունիսի 10-ի նիստում:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, մասնագիտական տեխնիկական եւ միջին մասնագիտական կրթության հանդեպ հետաքրքրությունն աճում է: Դրան նպաստում է նաեւ վերջին տարիներին նախարարության իրականացրած քարոզչությունը, ինչպես նաեւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության քննությունների չեղարկումը:
Մասնագիտական տեխնիկական կրթությունում գերակշռում են տեղերը վերամշակող արդյունաբերության եւ շինարարության, ինչպես նաեւ ծառայությունների, բիզնեսի եւ իրավունքի ոլորտներում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



