Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի ամանորյա ուղերձը
SOCIETYՍիրելի հայրենակիցներ,
Յուրաքանչյուր տարեմուտին ավանդաբար մենք հետադարձ հայացք ենք գցում անցած տարվա նվաճումներին, հաջողություններին և զարգացումներին` միաժամանակ ուրվագծելով գալիք տարվա նոր նպատակներն ու խնդիրները:
Անցնող տարում մենք բոլորս միասին ջանքեր չխնայեցինք` մեր սիրելի քաղաքը բարեկարգելու, եղածը պահպանելու, նորը կառուցելու համար: Վստահեցնում եմ` շարունակելու ենք նույն ոգով և նվիրվածությամբ:
Մենք հաստատակամ ենք՝ ամրապնդել մեր ձեռքբերումներն ու հաղթանակները ու դրանց հենքի վրա կառուցել նորերը, ուստի 2017 թվականը, որպես նոր ձեռքբերումների մեկնակետ, պետք է սկսենք բարձր տրամադրությամբ ու ստեղծարար ոգով:
Թող Նոր տարին սկիզբ դառնա վերելքների ու խաղաղության, ամեն հարկի տակ թող թևածեն սերը, ջերմությունը, լավատեսությունը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



