Հրաձգություն Բարսելոնում. մեկ մարդ մահացել է
INTERNATIONAL NEWSԲարսելոնի հյուսիսում հրաձգության հետեւանքով մեկ մարդ է մահացել, երկու մարդ վիրավորվել, հայտնում է El Pais-ը:
Կրակոցները հնչել են կիրակի առավոտյան: Նախնական տեղեկություններով՝ անհայտ անձինք կրակ են բացել մեքենայի միջից, որը կայանված էր տուժողների մեքենայի կողքին: Այժմ որոնվում է այն մեքենան, որով ենթադրաբար հարձակվողները թաքնվել են:
Պարբերականի տեղեկություններով՝ ստացած վնասվածքներից մահացել է 30 տարեկան տղամարդ: Վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



