Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ են նշանակում նկարները, որ ենթագիտակցաբար նկարում ենք

PHOTO

Տարբեր նկարներ, որ մենք ենթագիտակցաբար խզմզում ենք թղթի վրա` հեռախոսով զրուցելիս կամ հանդիպման ժամանակ, շատ հաճախ իրենց տիրոջ մասին կարող են ասել շատ ավելին, քան հենց տերը գիտի իր մասին։

Այդ ընթացքում, գիտակցությունը թուլացնում է կառավարումը վարքագծի վրա, և գրիչը սկսում է ղեկավարվել ենթագիտակցության կողմից։

Եվ այսպես, եկեք տեսնենք ի՞նչ են նշանակում այն նկարները որ մենք մեքենայորեն երբեմն խզմզում ենք թղթի վրա։ 

Մարդկային ֆիգուրաներ

Եթե դրանք փոքրիկ մարդուկներ են, ապա ամենայն հավանականությամբ Դուք անօգնական եք Ձեզ զգում, կամ փորձում եք խուսափել ինչ-ինչ պարտականություններից։ Երբ դուք պատկերում եք մարդուկին սխեմատիկորեն («կետ, կետ, ստորակետ, քիթ բերան կլոր շրջան…»)՝ Ձեր էմոցիոնալ վիճակը անկայուն է։ դուք ցանկանում եք փակվել և ոչ մեկին մոտ չթողել։

Սեփական ստորագրություններ

Այսպիսի մեքենայորեն նկարված պատկերները բնորոշ են սնապարծ և եսակենտրոն մարդկանց։ Խոսակցության ընթացքում, կամ մտորումների ժամանակ մեքենայորեն արված սեփական ստորագրություների առատությունը, խոսում է այն մասին, որ մարդը չափազանց շատ է կենտրոնացած սեփական անձի վրա։

Քառակուսիներ, շեղանկյուններ և այլ երկրաչափական մարմիններ

Ձեր մոտ հստակ նպատակներ և համոզմունքներ են։ Դուք գրեթե երբեք չեք թաքցնում Ձեր կարծիքը, համառ եք և աննկուն։ Սովորաբար Դուք չափազանց ուշադիր և զգույշ եք, այնպես որ փորձեք իրերին ավելի պարզ նայել։

Շրջաններ և օղակներ

Իրար մեջ կամ իրար կողք կողքի արված շրջանները խոսում են միանալու, մասնակցելու ձգտման մասին։ «Ես միայնակ եմ, ես ինձ զգում եմ արտաքին աշխարհից կտրված»՝ ազդանշում են այս սիմվոլները։ Երբ մենք թղթին նկարում ենք օղակներ, ենթագիտակցորեն ակնարկում ենք մեզ, որ մենք ընկերական մասնակցության և ուշադրության կարիք ունենք։

Կենդանիներ

Ձեր այսօրվա էմոցիաները կարող են ուղիղ կապ ունենալ այն կենդանու հետ, որը «բնակություն է հաստատել» թղթի վրա։ Եթե դա վագր է կամ գայլ՝ Ձեր մեջ թաքնված է ագրեսիա, աղվես՝ որոշել եք ինչ-որ տեղ խորամանկության դիմել, նապաստակ կամ սկյուռ՝ դուք հոգատարության կամ պաշտպանության կարիք ունեք, առյուզ՝ զգում եք Ձեր առավելությունը մնացածի հանդեպ։ Եթե Դուք անընդհատ պատկերում եք նույն կենդանուն, թռչուն կամ բզեզ, ապա ամենայն հավանականությամբ համեմատում եք Ձեր հետ, վերագրում եք Ձեզ նրանց վարքագծերը։

Սպիրալներ, գնդեր, կամ ալիքաձև գծեր

Ուրիշի պրոբլեմները քիչ կամ ընդհանրապես Ձեզ չեն հետաքրքրում։ Հնարավոր է, նույնիսկ դուք թույլ էմոցիոնալ ճգնաժամ եք ապրում՝ անընդհատ պտույտ եք գործում Ձեր ոչ միանշանակ ապրումներով։ Հիմա Ձեզ անhրաժեշտ է հետևել Ձեր վարքին, որպեսզի չտաքանաք և բարկությունը շրջապատի վրա չթափեք։

este-pacote-de-vetores-de-rabiscos-e-desenhos-caracteristicas-da-mao-rapida-e-suja-elaborada-elementos-para-voce-baixar-e-usar-e

Սլաքներ

Դա վեկտոր է, որոնցով ուղղորդվում եք կյանքում։ Սլաքը ուղղված դեպի վեր՝ ուղղությունը դեպի այլ մարդիկ, ներքև՝ դեպի քեզ, ձախ՝ նայում եք դեպի անցյալը, աջ՝ Ձեր հույսը ապագայի վրա է։

Աստղեր

Դուք ուզում եք գտնվել ուշադրության կենտրոնում, Ձեր համար կարևոր է միշտ լինել վառ և նկատելի։ Բայց եթե Ձեր աստղը չափից շատ ճառագայթներ ունի կամ դրանք պատկերում եք առանձին բուն աստղից՝ դա կարող է վկայել դեպրեսիոն ապրումների մասին։

Ծաղիկներ, արև, ամպեր

Կենսուրախ ծաղիկներ և արև՝ ճշմարիտ նշաններ են այն բանի, որ Դուք գոհ եք ինչպես է ընթանում հեռախոսազրույցը կամ զրույցը։ Ամենայն հավանականությամբ, լսելով զրուցակցին՝ Դուք արդեն երազում և երևակայում եք ինչ-որ հաճելիի մասին։ Այդպիսի նկարները ակնհայտ բացահայտում են Ձեր դրական տրամադրությունը։

Խաչեր

Հնարավոր է, Ձեզ անհամգստացնում է մեղքի զգացողությունը հարազատ մարդու առջև, կամ տանջում է ինչ-որ պրոբլեմ, որի համար Դուք Ձեզ պատասխանատու եք զգում։

Տնակներ և արկղեր

Սիմետրիկ ձևերը ցույց են տալիս Ձեր սերը կարգ ու կանոնի հանդեպ, նախագծելու և հաշվակելու հակումները։ Ահա թե ինչ է ասում շրջապատող մարդկանց Ձեր նկարը. «Ինձ հեշտ չէ շփոթեցնել, ես հստակ գիտեմ ինչ եմ ուզում, ես հստակ նպատակներ ունեմ և ես պատրաստվում եմ ամուր կառչել իմ կարծիքին»։

Շախմատային դաշտեր

Ամենայն հավանականությամբ Դուք հայտնվել եք չափազանց անդուր, կամ ծայրահեղ դեպքում դժվար իրավիճակում։ Եթե այդպիսի պատկերները հաճախ են ի հայտ գալիս, ապա ամենայն հավանականությամբ Դուք տառապում եք թաքնված կոմպլեքսներից, որը կապված է ինչ-որ իրավիճակին լուծում տալու անհնարինության հետ։ Կամ գտնվում եք սեփական եսի փնտրտուքների մեջ։

Մեղվաբջիջներ

Դուք ձգտում եք հանգստության, հարմոնիայի, ուզում եք կարգավորել Ձեր կյանքը։ Նաև, հնարավոր է, Դուք մտածում եք ընտանիք կազմելու մասին։

AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia