Գերմանիան սիրիացի փախստականների սննդի վրա 20 մլն եվրո կծախսի
INTERNATIONAL NEWSԳերմանիայի իշխանությունները մտադիր են ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը 20 մլն եվրո փոխանցել, որը կծախսվի Սիրիայից 500.000 փախստականների համար նախատեսված սննդի վրա:
Գերմանիայի զարգացման նախարար Գերդ Մյուլերը նշել է, որ այդ գումարը կբավականացնի` ժողովրդին երեք ամիս կերակրելու համար:
«Ես հույս ունեմ, որ մյուս երկրները կհետևեն մեր օրինակին», -պաշտոնյայի խոսքերը մեջբերել է Welt am Sonntag գերմանական պարբերականը:
Սիրիայից փախստականները, որտեղ 2011 թ. մարտից զինված հակամարտություն է կառավարական ուժերի և իսլամիստ գրոհայինների միջև, լրագրողներին տված հարցազրույցում նշում են, որ Գերմանիա տեղափոխվելը իրենց գլխավոր նպատակն է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



