Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Շուշաննա Թովմասյանը` Ձմեռ պապի, կարիերայի եւ 2017–ի ծրագրերի մասին. դերասանուհու ամանորյա ֆոտոշարք

PHOTO

«Երանի» հեռուստասերիալի դերասանուհի Շուշաննա Թովմասյանի երկրպագուները հաճախ են դիմում մեզ նամակներով՝ խնդրելով անդրադառնալ իրենց սիրելի դերասանուհուն: NEWS.am STYLE-ը որոշեց ամանորյա անակնկալ մատուցել նրանց՝ գեղեցկուհու հետ իրականացնելով տոնական ֆոտոշարք: Շուշաննայի հետ նաեւ հետաքրքիր զրույց ենք ունեցել Ամանորի, իր կերպարների, իր մասին հնչող բամբասանքների եւ այլ թեմաների շուրջ:

-Շուշաննա, ինչպիսի՞ն էր 2016-ը քեզ համար:

 

-2016-ն ինձ համար աշխատանքով լի էր՝ նկարհանումներ սերիալում, ներկայացում, դասեր, քննություններ… Այս ամենը շարունակվելու է նաեւ 2017 թ-ին:

-Սիրո՞ւմ ես Ամանորը:

-Կարծում եմ՝ բոլորն էլ սիրում են Ամանորը: Ես եւս սիրում եմ այս տոնը, պարզապես, կցանկանայի, որ այն ավելի շատ առանձնանար տոնական տրամադրությամբ, ոչ թե կենցաղային հոգսերով:

Ինքս ավելի շատ սիրում եմ տոնական նախապատրաստությունները՝ զարդերը, դեկորացիաները: Ի դեպ, պարտադիր երազանք էլ եմ պահում, իսկ նպատակներն, ըստ իս, ինքներս ենք կյանքի կոչում:

-Մինչեւ ե՞րբ ես հավատացել Ձմեռ պապին:

-Եթե չեմ սխալվում, 6 տարեկան էի, երբ մինչեւ Նոր տարին նկուղում հայտնաբերեցի այն նվերը, որը խնդրել էի Ձմեռ պապից՝ փափուկ տիկնիկ՝ պեպեններով: Այն թաքցրել էին վերարկուների տակ: Դրանցից մեկի գրպանից գումար պետք է վերցնեի եւ այդպես հայտնաբերեցի նվերս: Չեմ կարող ասել, որ հենց այդ ժամանակ հասկացա, որ Ձմեռ պապ գոյություն չունի, բայց աստիճանաբար նման զուգադիպություններ շատ եղան եւ արդեն գիտակցեցի, որ Ձմեռ պապը մայրիկն է:)

-Լավ, անցնենք ստեղծագործական հարցերին: Հեռուստադիտողն ու ռեժիսորները, կարծես թե, քեզ սովոր են տեսնել ավելի նուրբ եւ զուսպ կերպարներում: Հետարքիր է՝ դու ինքդ կցանկանայի՞ր երբեւէ մարմնավորել բացասական կերպարի:

-Կարծում եմ՝ ցանկացած դերասան միայն ուրախ է լինում, երբ իրեն հնարավորություն են տալիս նախորդից ավելի տարբեր կերպարների մարմնավորել: Պարտադիր չէ, որ տվյալ կերպարը լինի բացասական կամ դրական: Կարեւոր է, որ այն քեզ տրվի ճիշտ ժամանակին, պետք է ինքդ էլ հասուն լինես կերպարդ ընկալելու համար:

«Երանի»-ից հետո կցանկանայի մի ֆիլմում նկարահանվել, որտեղ կկարողանայի այնպիսի կերպար կերտել, որին դեռ չեմ մարմնավորել: Առհասարակ, ցանկացած կերպարի համար դերասան ընտրելիս, կարծում եմ, մի շարք գործոններ են հաշվի առնում՝ արտաքինդ, ձայնդ, հայացքդ, այսինքն, ըստ իս, կարեւոր է, որ դերասանը նաեւ վիզուալ համապատասխանի իր մարմնավորած հերոսին: Իսկ ընդհանուր առմամբ, ինչպես յուրաքանչյուր մարդու դեպքում՝ կերպարների դեպքում եւս, իմ կարծիքով, պետք է հաշվի առնել, որ նրանք ունեն թե բացասկան, թե դրական կողմեր: Նրանց մեջ պետք է ցույց տալ այդ երկու հատկանիշներն էլ:

Հարկ եղած դեպքում՝ ես եւս կխաղամ բացասական կերպարի, չեմ խուսափի դրանից:

-Շուշաննա, քո հարցազրույցներում բազմիցս խոսվել է այն մասին, որ ի սկզբանե հաղորդավարուհի դառնալու ցանկություն ունեիր: Եղե՞լ են առաջարկներ կապված հաղորդավարության հետ:

-Այո, առաջարկ եղել է, բայց չի իրականացել տեխնիկական մասից ելնելով: Կարծում եմ՝ այս ասպարեզն ունի մի շարք բարդություններ եւ ինքս մինչ որեւէ առաջարկ ընդունելը, հաճախ տարբեր հարցեր եմ քննարկում եւ եթե պատասխաններն ինձ այնքան էլ չեն բավարարում, չեմ ընդունում տվյալ առաջարկը: Ի վերջո, ես իմ առջեւ խնդիր չեմ դրել պարզապես երեւալ էկրաններին: Երբ ինչ-որ գործ եմ ձեռնարկում, շատ կարեւոր է, որ այն ինձ դուր գա, քանի որ միայն տվյալ դեպքում պատրաստ կլինեմ դրան նվիրվել:

Առհասարակ, երբ արդեն որեւէ նախագծում նկարահանվում եմ, այլ աշխատանքով փորձում եմ չզբաղվել, քանի որ ցանկանում եմ մինչեւ վերջ տրվել այն կերպարին, որին մարմնավորում եմ: Չեմ ուզում ֆիզիկապես հոգնել, ինչն անխուսափելի է, քանի որ մեր գործը շատ ժամանակատար է, իսկ ես ցանկանում եմ իմ կերպարը ճիշտ ձեւով մատուցել հեռուտադիտողին:

-Քեզ հաճախ են սիրավեպեր վերագրում քո խաղընկերների հետ: Ինչպե՞ս ես վերաբերվում քո հասցեին հնչող բամբասանքներին:

-Փորձում եմ չեզոք վերաբերվել նման բաներին, քանի որ հասկանում եմ, որ իմ ընտրած մասնագիտւթյունը կարող է բերել տարբեր խոսակցությունների: Մարդիկ քննարկում են քեզ, քո կերպարները: Ի դեպ, այդ քննարկումների մեջ էլ դրական կողմեր կան: 

Երբ այդ խոսակցությունները սուտ եւ հորինված են լինում, դա կարող է ինձ որոշակի նեղվածություն պատճառել: Ժամանակին փորձում էի ցույց տալ ճշմարտությունը, հետո հասկացա, որ դրանց պետք է վերաբերվել հպանցիկ: Բայց երբ մարդիկ որեւէ մեկին վիրավորելու հնարավորությունը բաց չեն թողնում, այդ դեպքում այդ ամենը պետք է արհմարհել:

Ինչ վերաբերում է խաղընկերներին սիրավեպ վերագրելուն՝ միգուցե, դա գալիս է անկեղծ խաղից կամ երկրպագուների՝ տվյալ կերպարներին իրական կյանքում էլ միասին տեսնելու ցանկությունից: Հստակ չեմ կարող ասել: Ամեն դեպքում, կցանկանայի, որ մարդիկ ֆիլմերին ու այնտեղի կերպարներին նայեին ժամանցի տեսանկյունից:

-Կա՞ այնպիսի ֆիլմ, որը դիտելիս մտածում ես՝ երանի ես լինեի տվյալ ֆիլմի հերոսուհին:

-Այդպիսի շատ հերոսուհիներ կարող եմ նշել, բայց կդժվարանամ որեւէ կերպար առանձնացնել: Ինքս ինձ շտկելու հարցում, իհարկե, հետեւում եմ պրոֆեսիոնալ դերասաններին՝ նրանցից վերցնելով լավագույն դերասանական դրսեւորումները, բայց, ինչ խոսք, նմանակելուն դեմ եմ:

Ցանկացած դերասանուհի, ըստ իս, պետք է պահպանի իր ինքնատիպությունը: Յուրաքանչյուրը պետք է հենց իրեն գտնի եւ իր անհատականությունը ցույց տա իր մասնակցությամբ ֆիլմերում:

-Քեզ հետեւելով՝ կարելի է ենթադրել, որ հաճախ ես դիմում ոճային փոփոխությունների… ո՞րն է լինելու հաջորդ ոճափոխությունդ:

-Երեւի նկատած կլինեք, որ էպատաժային փոփոխությունների երբեք չեմ դիմում: Իմ ոճային փոփոխությունները, հիմնականում, կապված են լինում կերպարներիս հետ: Նրանցից յուրաքանչյուրի տարբերությունը պետք է ընդգծել փոքր-ինչ փոփոխվելով, օրինակ՝ Էլենը տարբերվում էր Անուշիկից, Անուշիկը՝ Անիից:

Այսինքն՝ խոսքը ոչ թե իմ սեփական ոճը գտնել-չգտնելու, այլ իմ մարմնավորած հերոսուհու համար նոր ոճ ստեղծելու մեջ է: Ես հարգում եմ իմ հեռուստադիտողին եւ ցանկանում եմ միշտ մտածված կերպով ներկայանալ նրանց:

-Բացի «Երանի»-ից՝ այլ նախագծերում քեզ կտեսնե՞նք 2017-ին:

-Միայն հեռուստասերիալի ավարտից հետո կկարողանամ պատասխանել այդ հարցին: Ոչ թե փորձում եմ որեւէ տեղեկություն գաղտնի պահել, այլ պարզապես սխալ եմ համարում նախապես խոստումներ տալը: Երբ «Երանի»-ն ավարտվի, նոր պարզ կլինեն մյուս անելիքներս:

-Ունես շատ երկրպագուներ, որոնք անդադար քեզ հետ շփման միջոցներ են փնտրում: Հասցնո՞ւմ ես պատասխանել բոլորի նամակներին:

-Ինձ համար սկզբունքային է պատասխանել իմ երկրպագուների նամակներին, քանի որ իմ պաշտոնական էջը բացվել է հենց նրանց համար եւ, միանշանակ,  ճիշտ եմ համարում, որ պետք է չանտեսեմ մարդկանց հարցադրումները: Անկեղծ ասած՝ ժամանակին ավելի շուտ էի արձագանքում նամակներին, սակայն հիմա նկարահանումների բերումով մի փոքր ուշ եմ կարողանում պատասխանել  դրանց, բայց անպայման պատասխպանում եմ:

Ինչ խոսք, բացառություն են կազմում միայն ցենզուրայից դուրս հարցերը, դրանք իմ կողմից կարող են այդպես էլ անպատասխան մնալ, բայց իմ հավատարիմ երկրպագուներին ուզում եմ շնորհակալություն հայտնել իրենց ջերմ խոսքերի եւ վերաբերմունքի համար: Եւ քանի որ հիմա Ամանոր է, ուզում եմ շնորհավորել նրանց Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով ամենայն բարիք:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Դիզայներներ՝ Արմինե Մարտիրոսյան/ArmiMarti, Թերեզա Ղարաբաղցյան/Teress

Դիմահարդար՝ Հռիփսիմե Խաչատրյան

Նկարահանումն իրականացվել է Mia Dea ծաղկի սրահում

NEWS.am STYLE

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California