Ֆրանսիայում տարեմուտի գիշերը չարագործները գրեթե 650 ավտոմեքենա են այրել
INTERNATIONAL NEWSՖրանսիայում տարեմուտի գիշերը չարագործները գրեթե 650 ավտոմեքենա են այրել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը:
«Այս տարի այրված մեքենաների քանակը հերթական անգամ ցույց է տալիս. որ այս երեւույթը շարունակվում է: Հրկիզվել է 650 ավտոմեքենա, մինչդեռ անցյալ տարի այդպիսի 602 դեպք էր գրանցվել»,- հստակեցրել են նախարարությունից:
ՆԳՆ-ից, սակայն, նշել են, որ երեւույթը նվազման միտում ունի. վերջին 5 տարում տարեմուտի գիշերն այրված մեքենաների թիվը 20 տոկոսով կրճատվել է:
Հաղորդվում է, որ Ֆրանսիայի քաղաքների փողոցներում տոնական օրերին կարգը պահպանել են «ավելի քան 100 հազար ոստիկան, ժանդարմ, հրշեջ, քաղաքային ոստիկանության աշխատակիցներ եւ կազմակերպությունների անդամներ»:
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
4
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction
5
Ameriaba...



