6 հայտնիներ, որոնք ինքնուրույն են անում իրենց դիմահարդարումն ու վարսահարդարումը (լուսանկարներ)
LIFEԿատարյալ տեսք ունենալու համար հայտնիները գրեթե միշտ օգտվում են պրոֆեսիանլ վարսահարդարի և դիմահարդարի ծառայություններից: Սակայն, նրանցից ոմանք նախընտրում են այս հարցում ապավինել սեփական ուժերին: Այսօր առանձնացրել ենք այդ աստղերից վեցին:
Քեյթ Միդլթոն

Քեմբրիջի դքսուհին գրեթե միշտ ինքնուրույն է զբաղվում իր դիմահարդարմամբ և վարսահարդարմամբ: Նա նախընտրում է զուսպ դիմահարդարում և պարզ վարսահարդարում: Ասում են, որ նույնիսկ իր հարսանիքին Քեյթը չէր դիմել պրոֆեսիոնալ դիմահարդարի օգնությանը:
Քեյթ Հադսոն
Հարցազրույցներից մեկի ժամանակ Քեյթը խոստովանել է, որ դեռ մանկուց սիրում էր դիմահարդարվել հայելու առաջ: Ինչպես տեսնում եք, տարիների վերապատրաստումը իզուր չի անցել: Դերասանուհին այժմ էլ առանց դժվարությունների ինքնուրույն զբաղվում է սեփական արտաքին տեսքով:
Դիանա Կրյուգեր

Դիանա Կրյուգերը Chanel-ի դեմքն է, այդ պատճառով կարևոր իրադարձությունների ժամանակ նրա արտաքին տեսքով զբաղվում են պրոֆեսիոնալները: Մնացած ժամանակ աստղը ինքնուրույն է դիմահարդարվում: Երկու դեպքում էլ նա ապշեցուցիչ տեսք է ունենում:
Շակիրա

Երգչուհին կարծում է, որ միայն ինքը կարող է զբաղվել իր արտաքին տեսքով: Բացի այդ, այդպիսի մոտեցումն ավելի հարմար է արագ և էժան: Իհարկե, նրա հետ դժվար է վիճել:
Բլեյք Լայվլի

Բլեյքը պաշտում է YouTube-ում տեղադրված տեսանյութերը, որոնք սովորեցնում են ճիշտ դիմահարդարում և վարսահարդարում անել: Հենց այս կերպ է դերասանուհին սովորել կերտել իր կերպարները, որոնք աղջկա խոսքերով, իրեն մեծ հաճույք են պատճառում:
Ժիզել Բյունխեն

Ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը՝ Ժիզել Բյունխենը, որքան էլ զարմանալի է, չի սիրում, երբ իրեն շրջապատում են պրոֆեսիանալ դիմահարդարներն ու վարսահարդարները: Չնայած հաճախ ստիպված է լինում դիմել նրանց, սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում Ժիզելն ինքն է զբաղվում այդ ամենով, և արդյունքը գերազանցում է բոլոր սպասելիքները:



