Սոցիոլոգները նշել են դավաճանության երկու հիմնական պատճառները
LIFEԱՄՆ Վաշինգթոնի և Քոնեքթիքութի համալսարանների պրոֆեսորները դավաճանություն դիմող անձանց բաժանել են երկու հիմնական կատեգորիաների, նշում է LiveScience-ը։
Առաջին խմբում գտնվում են ձանձրացող անձինք։ «Նրանք ովքեր երկար են եղել այդ հարաբերություններում և կարիք ունեն նոր զգացումների։ Նման զուգընկերները շատ ակտիվ չեն նոր արկածների փնտրտուքներում, բայց եթե հնարավորություն լինի, աշխատավայրում, երեկույթում կամ որևէ այլ տեղ, ապա նրանք անպայման կօգտվեն այդ հնարավորությունից»,-նշում է պրոֆեսոր Պեպպեր Շվարցը։
Երկրորդ կատեգորիային են պատկանում այն զուգընկերները, ովքեր իսկապես դժբախտ են իրենց հարաբերություններում։
Այդպիսի մարդիկ չեն բաժանվում իրենց զուգընկերից միայն հանգամանքների ճնշման արդյունքում. երեխաներ, ֆինանսական կախվածություն։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



