Խռովություն Բրազիլիայի բանտում. գրեթե 60 զոհ կա
INTERNATIONAL NEWSԳրեթե 60 մարդ է մահացել Բրազիլիայի բանտերից մեկում արյունահեղ խռովության հետեւանքով: Reuters-ը հայտնում է, որ խռովության պատճառը թմրավաճառքով զբաղվող երկու բանդաների միջեւ ծագած պատերազմն էր:
Մանաուս քաղաքի (բանտն այնտեղ է գտնվում) իշխանությունների ներկայացուցչի խոսքով՝ զոհերի թիվը կարող է աճել: Ներկայումս իշխանությունները ցանկանում են պարզել, թե քանի դատապարտյալ է փախել:
Տեղական թերթը հաղորդել է, որ զոհվածների գլխատված մարմինները ցած էին նետում բանտի պարսպից: Խռովությունը ծագել է նախօրեին, որը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել միայն հունվարի 2-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



