Ֆերգյուսոնից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին անգամ անպարտելի շարքը հասցրեց 13 խաղի
SPORT«Մանչեսթեր Յունայթեդը», ֆուտբոլի Անգլիայի առաջնության 20-րդ տուրում 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տանելով «Վեստ Հեմի» նկատմամբ, բոլոր մրցաշարերում չպարտվեց 13-րդ խաղում անընդմեջ:
Մանչեսթերցիները նման անպարտելի շարք նախորդ անգամ ունեցել էին 2013 թվականին, երբ թիմը գլխավորում էր Ալեքս Ֆերգյուսոնը, գրում է Gracenote Live-ը:
Հիշեցնենք, որ այդ հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 39 միավոր եւ հավասարվեց 5-րդ տեղում գտնվող «Տոտենհեմին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերցիների մեկնարկային կազմում խաղացել էր 65 րոպե:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



