Brent տեսակի նավթի բարելի գինը մեկուկես տարում առաջին անգամ գերազանցել է 58 դոլարը
ECONOMICSBrent տեսակի նավթի բարելի գինը հունվարի 3-ին աճել է 3 տոկոսով ու մեկուկես տարում առաջին անգամ գերազանցել 58 դոլարը։
«ՌԲԿ»-ի փոխանցմամբ ամանորյա տոներից հետո բորսաների համար առաջին աշխատանքային օրը նավթի համաշխարհային գների աճն արագացել է ՕՊԵԿ անդամ ու ոչ անդամ երկրների միջեւ 2016-ին կնքված համաձայնագրի շրջանակում նավթարդյունահանման ծավալների կրճատումը սկսելու մասին հաղորդագրությունների ֆոնին։ Քուվեյթի ազգային նավթային ընկերության ղեկավար Ջամալ Ջաֆարի այն հայտարարության ֆոնին, որ իրենք արդեն արդյունահանումը կրճատել են օրական 130 հազար բարելով, ICE բորսայում Brent տեսակի նավթի բարելի գինը մեկուկես տարում առաջին անգամ գերազանցել է 58 դոլարը։ Առավելագույն գինն է եղել 58․38 դոլարը, ինչը 2․75 տոկոսով բարձր է 2016-ի վերջին սակարկությունների մակարդակից։ Վերջին անգամ Brent տեսակի նավթը 58 դոլար է արժեցել 2015-ի հուլիսի 15-ին։