10 փաստեր՝ ամենաանսովոր մասնագիտությունների մասին (լուսանկարներ)
PHOTOՍովորաբար մասնագիտություն ընտրելիս երիտասարդները գիտակցությամբ են առաջնորդվում՝ հաշվի առնելով կարիերայի աճի հնարավորությունները և աշխատավարձի չափը: Եվ միայն հատուկենտ մարդիկ են մասնագիտությունը «սրտի թելադրանքով» ընտրում, որի արդյունքում հազվագյուտ և անսովոր մասնագիտությունների տեր են դառնում: Ահա դրանցից մի քանիսը.
1. 1964 թ. Կոննեկտիկուտ նահանգում մի խումբ երիտասարդներ տիկնիկային թատրոնի դերասանների դիպլոմ են ստանում: Նրանք հմտորեն կառավարում են տիկնիկները և գիտեն դեկորացիաներն ու բեմը ձևավորելու բոլոր նրբությունները:
2. Կենտուկկի նահանգի համալսարանում մեկ տարի սովորելուց հետո կարող եք ստանալ պրոֆեսիոնալ դայակի դիպլոմ և շտապ օգնություն ցուցաբերելու սերտիֆիկատ: Այստեղ ուսանողերը ոչ միայն երեխաների, այլև նրանց ծնողների հետ շփվել են սովորում:
3. Եթե սիրում եք կինո, երաժշտություն և աղմկոտ երեկույթներ, ապա ձեր սրտով կլինի «փոփ-արվեստի գիտակի» մասնագիտությունը: Այսքան հազվադեպ պատահող մասնագիտության դիպլոմ կարող եք ստանալ միայն Բոուլինգ Գրին համալսարանում: Ուսումնական հաստատությունը հնարավորություն է տալիս հասկանալ ժամանակակից հասարակությունն ու դրա պատմությունը:
4. Կալիֆոռնիայի Լարսենի քոլեջում կարելի է զենքի գիտակի և զենք նորոգողի մասնագիտություն ստանալ: Երիտասարդներին առաջարկվում է ուսումնասիրել զենքի պատմութուն, ինչպես նաև հմտանալ զենքի օգտագործման մեջ:
5. Ապալաչի համալսարանում ուսանողներին սովորեցնում են գինու և գարեջրի հետ կապված բոլոր նրբությունները: Այստեղ ոչ միայն թեորա են ուսումնասիրում, այլև գործնական պարապմունքներ են անցկացնում համալսարանի գարեջրի գործարանում:
6. Պարզվում է գոյություն ունի «Կանադայի պրոֆեսիոնալ ուսումնասիրող» մասնագիտություն: Գործում են «Ֆրանսիական ներկայությունը Հյուսիսային Ամերիկայում», «ԱՄՆ-ի և Կանադայի սահմանները» և «Ֆրանսիական Կանադան՝ բեմում և էկրաններին» կուրսերը:
7. Ինդիանա նահանգի Բլումինգտոն հաալսարանը որոշումներ կայացնելու դիպլոմ է տալիս: Ուսանողներին սովորեցնում են վերլուծել և մաթեմատիկական մոդելներ օգտագործել ֆինանսավորման, տնտեսագիտության և կառավարման ոլորտներում:
8. Ջոնի, Փոլի, Ջորջի և Ռինգոյի մագիստրոսի դիպլոմ երազում են ստանալ The Beatles-ի բոլոր երկրպագուները: Այս մասնագիտությունը հնարավոր է ստանալ միայն Լիվերպուլի «Հույս» համալսարանում:
9. Սովորաբար երիտասարդները սեքսի մշակույթի մասին ավելի մանրամասն տեղեկանում են իրենց ընկերներից: Դրանով սեռական դաստիարակությունն, այդպես էլ չսկսված, ավարտվում է: Սակայն Սան Ֆրանցիսկոյի դասավանդողներն առաջարկում են ուղղել այդ իրավիճակը և մասնագիտանալ սեռական ուսումնասիրությունների ոլորտում:
10. Հարիսբուրգի համալսարանը պրոֆեսիոնալ աճուրդախոսներ է պատրաստում: Այս մարդիկ ոչ միայն տիրապետում են աճուրդներ անցկացելու բոլոր նրբություններին, այլև կարողանում են գնահատել և հետաքրքիր ապրանք գտնել: