Թբիլիսիում ամանորյա գիշերը հրատեխնիկայի պատճառով տասնյակ մարդիկ են տուժել
SOCIETYԹբիլիսիում ամանորյա գիշերն ու հետագա տոնական օրերին հրատեխնիկայից ավելի քան 50 մարդ է տուժել։ Այս մասին լրագրողներին հայտնել են Շտապ օգնության ծառայությունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Թբիլիսիում դեկտեմբերի 31-ից հունվարի 3 ժամանակահատվածում շտապ օգնության բրիգադ կանչելու 54 դեպքերը վերաբերել են հրատեխնիկայից ստացած վնասվածքներին ու այրվածքներին։ Երկու չափահաս քաղաքացիներին ստիպված են եղել հոսպիտալացնել, նրանց ձեռքերի մատները անդամահատել են»,- հայտնել են Ծառայությունից։
Նաեւ ամանորյա տոներին թունավորման պատճառով ավելի քան 400 անգամ շտապ օգնության ծառայություն են կանչել, հոսպիտալացվել է ավելի քան 100 մարդ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



