Բժիշկները վիետնամցու որովայնից հեռացրել են 18 տարի առաջ մոռացված մկրատը
INTERNATIONAL NEWSՎիետնամում բժիշկները հիվանդի որովայնից հեռացրել են բժշկական մկրատ, որը հիվանդի օրգանիզմում էր մոռացվել 18 տարի առաջ կատարված վիրահատությունից հետո:
Ինչպես նշում է lenta.ru-ն, մկրատը 54-ամյա Մա Վան Նհաթի որովայնում է հայտնաբերվել ուլտրաձայնային հետազոտության արդյունքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ օտար օբյեկտի հեռացման գործողությունը տևել է մոտ 3 ժամ, ինչից հետո մասնագետները հանել են դեռևս 1998թ. կատարված վիրահատության ժամանակ որովայնում մոռացված 15 սմ-ոց մկրատը:
Նշվում է, որ այս տարիների ընթացքում գործիքը ժանգոտել էր ու կպել որոշ ներքին օրգաններին: Սակայն տղամարդու խոսքերով՝ ինքը երբևէ որևէ անհարմարություն չի զգացել: Միայն վերջին շրջանում որովայնի հատվածում սկել էին ցավեր առաջանալ:
1
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
2
The Power of One Dram — to Mathemik NGO
3
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
4
Winter adventures continue at Myler: Idram&IDBank
5
Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber



