Ուկրաինայի նախարարը պահանջում է վերահուղարկավորել Ստեփան Բանդերայի աճյունը
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի ենթակառուցվածքի նախարար Վլադիմիր Օմելյանը առաջարկում է Ուկրաինա տեղափոխել արտասահմանում թաղված հայտնի ուկրաինացիների աճյունները՝ այդ թվում Ուկրաինական ազգայնականների կազմակերպության առաջնորդ Ստեփան Բանդերայինը։
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ հայտնի ուկրաինացի գրող Ալեքսանդր Օլեսի ու նրա կնոջ աճյունները արտաշիրիմումից հետո տեղափոխվել են Չեխիայի գերեզմանների դեպոզիտարիում, մինչեւ գրողի՝ Կանադայում բնակվող ազգականները կորոշեն նրանց վերջնական հուղարկավորության հարցը։ «Նրանք պետք է տուն վերադառնան։ Դորոշենկոն, Գոլովատին, Օլեսը, Բանդերան, Շուխեւիչը,Կոնովալեցը,Սկորոպադսկին, Պետլյուրան, Վիննիչենկոն․․․»,- գրել է Օմելյանը Facebook սոցցանցի իր էջում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



