Խոշոր հրդեհ Երևանում. Վարդաշենի տներից մեկում հրդեհը մարելու համար ժամանել են մեծ թվով հրշեջներ
SOCIETYԱյսօր՝ հունվարի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 12 տանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել թիվ 2, այնուհետև թիվ 10, թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ մեկական մարտական հաշվարկով:
Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի աշխատակիցները՝ փրկարար ծառայության փոխգնդապետ Հակոբյանի գլխավորությամբ, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Պետրոսյանի գլխավորությամբ:
Շարունակությունը՝ այստեղ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



