Չինաստանում հետաքննում են հասարակական զուգարանում որոտացած պայթյունի պատճառները
INTERNATIONAL NEWSՉինաստանում հետաքննում են ամանորյա գիշերը հասարակական զուգարանում տեղի ունեցած պայթյունի պատճառները։
Դեպքը տեղի է ունեցել Շենսի նահանգի Յուլին քաղաքում։ Պայթյունի հետեւանքով հասարակական զուգարանի շենքը քանդվել է։ Զոհվել է մեկ մարդ, եւս յոթը վիրավորվել է։
«Սինհուայի» փոխանցմամբ հետաքննության ընթացքում փորձագետները պարզել են, որ կոյուղու կոլեկտորում գազերի խառնուրդն է դետոնացիայի պատճառ դարձել։ Այս պահին տուժածների առողջությանը ոչինչ չի սպառնում։
Ավելի վաղ ականատեսները հայտնել էին, որ պայթյունի պատճառը կարող էր դառնալ զուգարանի կողքով անցնող գազախողովակի անսարքությունը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



