Բուք, ձյուն, մերկասառույց. Շիրակում եւ Լոռիում մերկասառույց է, Վայքում ձյուն է
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 09.30-ի դրությամբ Տիգրանաշենի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին եւ Շիրակի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արթիկի եւ Թալինի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մ:
Նույն ժամի դրությամբ, բքի եւ վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 9:30-ի Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



