Անհայտ անձինք Ֆիլիպիններում հարձակվել են բանտի վրա․ ավելի քան 130 բանտարկյալ է փախել
INTERNATIONAL NEWSՀունվարի 4-ին Ֆիլիպինների հարավային Կոտաբատո նահանգի բանտի վրա անհայտ զինված անձինք, ենթադրաբար իսլամականներ, հարձակում են իրականացրել, ինչի հետեւանքով առնվազն 132 հանցագործ է փախել բանտից։ Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով բանտի աշխատակցին։
Նրա տեղեկություններով, հարձակվողները կրակ են բացել պահակների վրա, ինչի հետեւանքով բանտի աշխատակիցներից մեկը զոհվել է, մյուսը՝ վիրավորվել։
«Հարձակումը լավ ծրագրված էր, փախստակները բանտից դուրս գալու համար սավաններ են օգտագործել։ Հիմա նրանց որոնում են»,- ասել է բանտի ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ հիմա ստուգումներ են իրականացվում, որ պարզեն արդյոք փախստակների շրջանում առանձնապես վտանգավոր հանցագործներ չկան։ Հարձակումից առաջ բանտում իր պատիժն էր կրում 1511 հանցագործ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



