Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լուիզա Ներսիսյանին նորություններով լեցուն տարի է սպասվում

PHOTO

 Tert.am Life-ը գրում է.

2016-ը դերասանուհի Լուիզա  Ներսիսյանի համար բուռն աշխատանքային տարի էր: Tert.am Life-ի հետ զրույցում Լուիզան պատմեց իր ձեռքբերումների եւ առաջիկա ծրագրերի մասին:

«2016-ը աշխատանքով լեցուն տարի էր՝ նոր համագործակցություններով, շրջագայություններով եւ նոր ներկայացումներով: Որ ասեմ շատ ձեռքբերումներ եմ ունեցել, այդպես չէ, բայց գոհ եմ: Շրջագայությունների ժամանակ եմ մեծ բավականություն ստացել: Նոր հանդիսատես, նոր շունչ, որը ստիմուլ է տալիս արտիստին աշխատելու ու ստեղծագործելու: Նրանց կարոտը եւ ջերմությունը մեզ էլ է փոխանցվում եւ այդ ժամանակ ենք հասկանում հայրենիքի հանդեպ սերը: Մենք, ապրելով Հայաստանում, չենք նկատում դա: Հետաքրքիր էր նաեւ ռեժիսոր Վահիկ Փիրհամզեի հետ համագործակցությունը: Կարծում եմ մեր համագործակցությունը կշարունակվի այս տարի»,- պատմեց Լուիզան:

Դերասանուհին բազում նպատակներ եւ ծրագրեր ունի այս տարվա հետ կապված: Նրա խոսքով. «Մտքեր կան, որոնք բազմաշերտ են եւ դրանց կեսն էլ իրականացնեմ, ապա շատ լավ տարի կլինի: 2017-ին ցանկանում եմ նախագիծ անել, որով կկիսվեմ մտահոգիչ խոհերով: Ուզում եմ ներքինի եւ արտաքինի ներդաշնակություն: Այն ծածուկ մտքերը, որն ունեն մարդիկ, թող բարձրաձայնեն, անեն այն, ինչ ուզում են: Եթե յուրաքանչյուրն ընդունի, որ բոլոր ձախողումները եւ հաղթանակները իրենից է կախված, ապա շատ լավ կլինի: Պետք է հանգամանքների գերի չդառնալ»:

 

Լուիզայի համար գրեթե բոլոր Նոր տարիները հիշարժան են եղել: «Դրանք իմ կյանքի ակնթարթներն են: Անցյալը միշտ քաղցր է լինում եւ միշտ հաճույքով ես հիշում: Այս տարի բացառություն չէ, ուրախ եւ հիշարժան ձեւով եմ տոնել»,- նշեց նա:

Հարցին, թե ինչ նվեր է ուզել իր դուստրը, Լուիզան պատասխանեց. «Աղջիկս մինչեւ հիմա հավատում է Ձմեռ պապին: Նա նամակ է գրել եւ մեզ ցույց չի տվել, մտածում է, եթե ցույց չտա կկատարվի: Անկեղծ ասած, նա այնքան է հավատում, որ ես էլ եմ սկսել հավատալ՝ Ձմեռ պապ կա եւ աղջկաս ցանկություն էլ անպայման կիրականացնի: Իսկ ես նոր գիտակցմամբ,  նոր սպասելիքներ ունեմ: Թեկուզ փոքր եւ մեծ խոչընդոտներով հաղթահարելով հետաքրքիր է անցնում տարին, քանի որ դու սկսում ես դրանից  նորը սովորել: Փորձում եմ չծուլանալ եւ չանհանգստացնել անհանգստությանը, մինչեւ անհանգստությունը չի անհանգստացրել ինձ»:

Նյութը՝ Մելինե Տոնոյանի

80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia