Ահա՝ ինչու է բուրավետ և գունավոր զուգարանի թուղթը վտանգավոր առողջության համար
PHOTOԱյսօր կարելի է գտնել զուգարանի թուղթ՝ ամենատաբեր գույների և բույրերի։ Սակայն շատ քչերը գիտեն, որ զուգարանի այսպիսի թղթերից պետք է խուսափել և չօգտագործել՝ ահա, թե ինչու։
1987թ․-ին ԱՄՆ-ի Պարենի և դեղամիջոցների վարչակազմը արգելեց որոշակի գույների և բույրերի օգտագործումը դեղագործական արդյունաբերության մեջ այն բանից հետո, երբ կենդանիների վրա կատարված փորձերը ցույց տվեցին ուռուցքների հաճախակիացում։ Չնայած նրան, որ այսօր բավական փոխվել են տեխնոլոգիաները, գունավոր և բուրավետ զուգարանի թղթերի կիրառման վերաբերյալ մտահոգությունները շարունակում են մնալ։
Զուգարանի թղթում առկա քիմիկատների առկայությունը, ինչպիսիք են գույները, բույրերը, վտանգում են մարդու առողջությունը և աղտոտում են շրջակա միջավայրը։
Միզուկի վարակներ
Գունավոր զուգարանի թուղթը կարող է գրգռել հեշտոցային շրջանը, այնպես որ դրանց կիրառումը հաճախ դառնում է միզուկի վարակների առաջացման պատճառ։
Արգանդի վզիկի քաղցկեղ
Ենթադրվում է, որ զուգարանի թղթի գույնն անմիջական ազդեցություն է ունենում կանանց վերարտադրողական համակարգի վրա և կարող է մեծացնել արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հավանականությունը։
Աղիքային խնդիրներ
Գունավոր և բուրավետ զուգարանի թղթերի օգտագործումը կարող է առաջացնել բորբոքում և հետանցքի քոր։
Սնկային վարակներ
Հարցերից մեկը, որ գինեկոլոգները տալիս են կանանց, ովքեր ունենում են սնկային վարակներ, այն է, թե արդյոք օգտագործե՞լ են գունավոր և բուրավետ զուգարանի թուղթ։ Փորձագետները գտել են սնկային վարակերի և գունավոր զուգարանի թղթերի օգտագործման միջև կապը։
Շատերը չգիտեն, սակայն սպիտակ զուգարանի թուղթը ևս վտանգավոր է առողջության համար, քանի որ այն սպիտակեցվում է քլորինի միջոցով։
Այնպես որ, զուգարանի թուղթ գնելիս փաթեթավորման վրա անպայման կարդացեք բաղադրիչները և եթե տեսնեք քլորինի առկայությունը, ապա փորձեք գտնել մել այլ արտադրողի, որը չի կիրառել քիմիական նյութեր։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



