Սինայի թերակղզում եգիպտոսցի բրիգադային գեներալ է սպանվել
INTERNATIONAL NEWSՍինայի թերակղզում ահաբեկիչները գնդակահարել են Եգիպտոսի ՆԳՆ քաղաքացիական գործերի վարչության բրիգադային գեներալի: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, սպանությունն իրականացվել է նահանգի վարչական կենտրոն Էլ-Արիշ քաղաքում:
Սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Սինա Վիլայեթ» ահաբեկչական խմբավորումը, որն իրեն «Իսլամական պետության» մասնաճյուղ է կոչում:
Եգիպտոսում արդեն շուրջ 2 տարի հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում Սինայի թերակղզու հյուսիսում, որտեղ հիմնավորվել են ոստիկանների եւ զինվորականների դեմ հարձակումներ գործող ծայրահեղականները: Զինյալների հարձակումները հաճախակի են դարձել 2013 թվականին իսլամական նախագահ Մուհամմեդ Մուրսիին գահընկեց անելուց հետո:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



