Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ռուսաստանցի այս երգիչը մարտահրավեր է նետել Վաչե Ամարյանին ու հավակնում է դուրս մղել նրան երաժշտական շուկայից (լուսանկար, տեսանյութ)

PHOTO

Բոլորս էլ հիշում ենք, թե ինչպես երկու տարի առաջ Վաչե Ամարյանը շռնդալից կերպով մուտք գործեց հայկական երաժշտական շուկա։ Ինչ խոսք, նրա մուտքը միանշանակ չընկալվեց հայաստանյան լսարանի կողմից ու, եթե անկեղծ լինենք, ապա հնչած գնահատականների գերակշիռ մասը ծաղրական էին, կամ էլ քննադատական։ Այդուհանդերձ, պետք չէ մոռանալ, որ, ի հեճուկս բոլոր քննադատությունների, Վաչե Ամարյանի երգերը կարելի էր լսել «պերեխոդներում», լուսաֆորների տակ ու բջջայիններում, ինչը վկայում է, որ երաժշտական տվյալ ոճը, այնուամենայնիվ, պահանջարկ է վայելում և ունի իր լսարանը, որը բնավ փոքր չէ։

Եվ ահա, երբ արդեն թվում էր, թե Վաչեն իր անսասան տեղն է գտել շոուբիզնեսյան շուկայի այս սեգմենտում, անսպասելիորեն ասպարեզ է դուրս եկել ռուսաստանցի մի նոր արտիստ՝ Ֆարիզ Ֆորտունան, ում տեսահոլովակի պրեմիերան կարելի է որպես լուրջ մարտահրավեր ընկալել Վաչե Ամարյանին։ Ընդ որում՝ ոչ միայն հայաստանյան շուկայում, այլև ռուսաստանյան շուկայում, ու սա ես համարում եմ միանգամայն իրատեսական գնահատական, քանի որ Ֆարիզ Ֆորտունայի հոլովակում առկա են բոլոր այն ուժեղ կողմերը, որոնք հաջողություն բերեցին Վաչեին և, միևնույն ժամանակ, թե՛ հոլովակում, թե՛ փիառ արշավում բացակայում են այն նյարդայնացնող տարրերը, որոնք առկա էին Ամարյանի պարագայում։ Քննարկենք առավելություններն ու թերությունները։


Երաժշտության և արտիստի ոճը,աշխարհագրությունը

Վաչե Ամարյանը հայտնի դարձավ սկզբում Միջին Ասիայում (մեծացել էր ու կայացել), այնուհետև տեղափոխվեց Ռուսաստան, իսկ հետո իր գործունեության աշխարհագրությունը տարածեց նաև դեպի Հայաստան։ Երաժշտական ոճը կարելի է որակել որպես ռուսական ժամանցային փոփ՝ արևելյան էլեմենտներով։ Այսպիսի երաժշտություն լսում են Ռուսաստանի կովկասյան ու միջինասիական ռեստորաններում ու համանման ժամանցային վայրերում, ինչպես նաև՝ մեքենաներում։ Ոմանք սա շատ ծանր են տանում, բայց հանուն արդարության պետք է նշել, որ օրինակ Pool Party-ի ժամանակ դժվար է պատկերացնել Մոնսերատ Կաբալյե ու Լարա Ֆաբիան լսող մարդկանց։ Բացի դրանից՝ որքան էլ դա ոչ ներդաշնակ էր երևում Վաչեի կերպարի պարագայում, բայց ակնհայտ էր, որ նրա հագուկապի և աքսեսուարների վրա գումար չէր խնայվում։

Ֆարիզ Ֆորտունան ևս նույն ոճի մեջ է ու ևս Միջին Ասիայից է՝ Ղազախստանից (ի դեպ, նրա հայրը 37 տարի ապրել է Հայաստանում, իսկ եղբայրը ծնվել է այստեղ), այնպես որ հայ չլինելը այս պարագայում ոչ միայն չի խանգարում, այլև ավելի հարմոնիկ է դարձնում երաժշտության մեջ արևելյան տարրերը։ Բացի դրանից՝ Ֆարիզի հետ աշխատող թիմը հիմնականում հայերից է բաղկացած և ակնկալվում է, որ նրա երգացանկում կլինեն նաև հայերեն կատարումներ։ Դե հագուկապն էլ, մեղմ ասած, չի զիջում Վաչեին ու, ի տարբերություն Ամարյանի՝ Ֆարիզի ոճական կերպարի հետ դիսսոնանս չի առաջացնում։

«Հարուստ» տեսահոլովակներ ու «թանկ» երգեր

Վաչե Ամարյանի հոլովակները միավորում էր մեկ ընդհանուր գիծ․ ակնհայտ էր, որ գումար չէր խնայվում ու, արդյունքում, հոլովակները, ռեժիսորական ու օպերատորական աշխատանքը, քասթինգը, երգի ու երաժշտության ընտրությունը իրենց որակով առանձնանում էին ընդհանուր մասսայից ոչ միայն հայկական շուկայում, այլև Ռուսաստանյան շուկայում։ Վաչեն Հայաստանում աշխատում էր «ամենաթանկը» համարվող ռեժիսորների, օպերատորների ու երգահանների հետ։

Ֆարիզ Ֆորտունան իր՝ «Этим летом» երգով հետևում է թողել Վաչեին։ Հոլովակը նկարահանվել է Անտոն Տրուշնիկովի կողմից, ով Black Star բրենդի առաջատար օպերատորն ու ռեժիսորն է և հայտնի է մեզ մեր հայրենակից Kristina Si-ի «Ну ну да» հոլովակով։ Երաժշտության ընտրության հարցում էլ ակնհայտորեն չեն տնտեսել, ու դրա հեղինակը դարձել է Արման Անտոնյանը, ով մեր էստրադայում վերջին ամիսների հիմնական հիթեր հանդիսացող այնպիսի գործերի հեղինակն է, ինչպիսիք են Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի «Անհնար է» դուետը, Արաբո Իսպիրյանի «Աննման» և Միհրան Ծառուկյանի «Սիրտ ունեմ» երգերը։ 

Հոլովակների քասթինգ և նկարահանման վայրեր

Շարունակելով նախորդ երկու կետերի համեմատությունների տրամաբանությունը՝ կցանկանայի հատուկ կետով համեմատական վերլուծություն կատարել հոլովակներում ներգրավված կերպարների, նկարահանման վայրերի ու, իհարկե, տեխնիկական հագեցվածության մասով։ Այս առումով, անխոս, առաջատար է Ֆարիզը, ում վերջին հոլովակը, օրինակ, նկարահանվել է Ղրիմում։ Դրանում տեսնում ենք, որ ներգրավել են թանկարժեք զբոսանավ, մեքենա, նկարահանումների մի մասը թանկարժեք ակումբում է, իսկ հոլովակում երևացող աղջիկները առաջնակարգ արտաքնային տվյալներով ռուս մոդելներ են (Վրաստանից մոդել բերելն ավելի էժան է, բայց ոչ այդքան տպավորիչ, չէ՞, Վաչե՛ )։ Բացի դրանից՝ աչք է ծակում օպերատորական աշխատանքի վարպետությունն ու որակը՝ սկսած բարձր որակի կադրերից, վերջացրած ներգարված կվադրակոպտերով։

Ամփոփելով՝ կարող եմ ասել, որ կասկած չունեմ, որ Ֆարիզին ևս սպասվում է քննադատությունների տարափ նույն այն մասսայից, ով քլունգն առել էր ձեռքը ու վայր չէր դնում Վաչեի պարագայում, բայց, միևնույն է, շուտով լուսաֆորների տակ, «պերեխոդներում» ու ռեստրոաններում լսելու ենք «Этим летом»-ի մեղեդիները, իսկ Վաչե Ամարյանը մղվելու է երկրորդ պլան, որովհետև նախ՝ ակտուալ չէ և, որ պակաս կարևոր չէ, իր սեգմենտում մրցակից ունի, ումից դեռ չեն հասցրել հոգնել։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan