Ռայան Բաբել. Հիացած եմ, որ ծանր վնասվածքներից հետո Արաս Օզբիլիսը շարունակում է խաղալ
SPORTԹուրքական «Բեշիկթաշի» նորեկ Ռայան Բաբելը խոսել է իր ակումբակից Արաս Օզբիլիսի մասին: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հոլանդացի կիսապաշտպանի հետ խաղացել է Ամստերդամի «Այաքսում»:
«Դիտել եմ Օզբիլիսի մասնակցությամբ մի քանի խաղեր: Նա ծանր վնասվածքներ է ստացել կարիերայի ընթացքում: Հիացած եմ, որ այդքանից հետո նա շարունակում է խաղալ: Նախօրեին զրուցել եմ Արասի հետ: Նրան ասացի, որ ամեն բան նորմալ է եւ պետք է շարունակել աշխատել»,- Բաբելի խոսքը մեջբերում է milliyet-ը:
Հիշեցնենք, որ Բաբելը 2007-ին «Այաքսից» տեղափոխվել էր անգլիական «Լիվերպուլ», իսկ 2016-ից խաղում էր իսպանական «Դեպորտիվոյում»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



