Ռուսաստանցիները Ստամբուլում ահաբեկչությանը մասնակցություն ունեցած կասկածյալների թվում են
INTERNATIONAL NEWSՍտամբուլում իրագործված ահաբեկչության գործով Իզմիրում ձերբակալված 40 կասկածյալների թվում են նաեւ ծագումով Միջին Ասիայից եւ Դաղստանից քաղաքացիներ: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հունվարի 4-ի առավոտյան իրականացված գործողության ընթացքում 27 մարդ է ձերբակալվել:
Պարբերականի տեղեկություններով՝ ձերբակալվածները հիմնականում ծագումով Դաղստանից են, նաեւ Միջին Ասիայի երկրներից. 9 տղամարդ՝ իրենց ընտանիքներով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իզմիրում 3 ընտանիքի անդամներ են ձերբակալվել, որոնցից ոմանք Կոնյա քաղաքում Ստամբուլի ահաբեկչությունն իրականացնողի հետ միեւնույն տանն են ապրել:
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իշխանությունները հանցագործի անձը հաստատել են:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



