Բաղդադում առեւանգված լրագրողուհուն ազատ են արձակել մեկ շաբաթ հետո
SOCIETYԻրաքի մայրաքաղաքում առեւանգված լրագրողուհուն ազատ են արձակել մեկ շաբաթ հետո՝ նրան ոչ մի վնաս չպատճառելով: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Դեկտեմբերի վերջին զինված անհայտ անձինք իրաքցի լրագրողուհուն առեւանգել էին Բաղդադի իր տնից: Նրանք ներկայացել էին անվտանգության ուժերի աշխատակիցներ, այնուհետեւ ներխուժել էին Աֆրա ալ-Քաիսիի բնակարան:
Զիյադ ալ-Աջիլի կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ առեւանգիչները վերադարձրել են նաեւ լրագրողուհու մեքենան, հեռախոսը, նոթբուքը եւ զարդերը:
43-ամյա ալ-Քաիսին աշխատել է միջազգային «Աշ-Շարք ալ Աուսաթ» թերթում, որը արաբերենով է հրատարակվում, նաեւ համագործակցում է մի շարք լրատվական պորտալների հետ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



