Ի՞նչ կարող են անել կատուները՝ բթամատ ունենալու դեպքում (տեսանյութ)
VIDEOԿաթնամթերքի արտադրությամբ զբաղվող բրիտանական ընկերություններից մեկը գովազդ է նկարահանել, որը պատմում է այն մասին, թե ինչպես կարող էր փոխվել մարդկանց կյանքը, եթե նրանց սիրելի կատուները բթամատ ունենային:
Cravendale կաթի բրենդի գովազդում կատուները մի հրոսակախումբ են կազմում և գալիս են մեկի տուն՝ կաթին «տիրանալու» համար: Տեսահալովակը նկարահանել է Wieden+Kenn գործակալությունը:
Տեսահոլովակը նկարահանվել է Milk Matters-ը (կաթը նշանակություն ունի) խորագիրը կրող քարոզարշավի շրջանակում: Նախկինում Cravendale բրենդի գովազդների դերակատարներն են եղել իմաստուն կովը, նավաստին, հեծանվորդը: Երկու շաբաթ առաջ գործակալությունը և բրենդը հաջողությամբ ավարտել են այդ կերպարների մասնակցությամբ հինգ տարի տևած քարոզարշավն ու այժմ նոր տեսահոլովակ են ներկայացնում:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



