Թրամփը համամիտ է Դեմոկրատական կուսակցության կիբերանվտանգությունը քննադատած Ասանժի հետ
INTERNATIONAL NEWSԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը համամիտ է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ, որը քննադատել էր ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կիբերանվտանգության համակարգը եւ լրատվամիջոցներին մեղադրել անազնվության մեջ:
Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի պետ Ջոն Փոդեսթայի էլեկտրոնային փոստը կարող էր կոտրել անգամ 14-ամյա դեռահասը, քանի որ նրա գաղտնաբառը եղել է «գաղտնաբառ» բառը:
«Ինչու՞ է Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեն այդքան անփույթ եղել»,- հռետորական հարցադրում է արել Թրամփը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



