Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ նոր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ
INTERNATIONAL NEWSԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ նոր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, որն իր լիազորությունները ստանձնել էր հունվարի 1-ին: Այս մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի խոսնակի պաշտոնին առաջադրված Շոն Սփայսերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գուտերեշի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆերհան Հաքը հայտնել է, որ նրանք քննարկել են Վաշինգթոնի եւ ՄԱԿ-ի միջեւ հարաբերությունները:
«Դա ճանաչողական զանգ էր: Նրանք շատ դրական մթնոլորտում քննարկել են ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի միջեւ հարաբերությունները: Գլխավոր քարտուղարն ասել է, որ նախագահի երդմնակալությունից հետո սպասում է նրա հետ աշխատելուն», - նշել է Հաքը:
Նրա խոսքով՝ զրույցն ընդհանրական բնույթ է կրել, կողմերը կոնկրետ թեմաների վրա կանգ չեն առել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



