WikiLeaks-ը 20 000 դոլար պարգևավճար է խոստացել Քլինթոնի նամակագրության մասին անհետացած փաստաթղթերի դիմաց
INTERNATIONAL NEWSWikiLeaks կայքը 20 000 դոլար պարգևավճար է խոստացել ԱՄՆ-ի ազգային արխիվի վարչությունից անհետացած փաստաթղթերի մասին տեղեկության դիմաց: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով կայքի հայտարարությունը Twitter-ում, անհետացած փաստաթղթերը վերաբերում են Հիլարի Քլինթոնի նամակագրությանը:
Կայքը հիշեցրել է նաև նոյեմբերին Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության մասին տեղեկություն պարունակող կոշտ սկավառակի անհետացման մասին:
«Երկու տերաբայթ հիշողությամբ սկավառակը, որի վրա տեղեկություն էր պահվում Հիլարի Քլինթոնի Սպիատկ տանն իրականացրած էլեկտրոնային նամակագրության մասին, ենթադրաբար, գողացվել է Ազգային արխիվի վարչությունից», - ասվում է WikiLeaks-ի հաղորդագրության մեջ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



