Բուքինգհեմյան պալատի նախկին գվարդիականներից մեկը մի անգամ քիչ է մնացել կրակի թագուհուն
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի պաշտոնական նստավայրի՝ Բուքինգհեմյան պալատի նախկին գվարդիականներից մեկը խոստովանել է, որ մի անգամ քիչ էր մնացել կրակելով սպաներ միապետին:
Ինչպես նշում է metro.co.uk կայքը, ծառայողը, ում անունը չի նշվում, պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել տարիներ առաջ:
Թագուհին, չկարողանալով քնել, գիշերվա ժամը 3-ին դուրս է եկել պարտեզ՝ մի քիչ զբոսնելու: Գվարդիականը, մթության մեջ չճանաչելով թագուհուն, զենքը ձեռքին մոտեցել է նրան ու ձայն տվել:
Երբ տղամարդը պարզել է կնոջ ով լինելը, ասել է. «Գրո՛ղը տանի, Ձերդ Պայծառափայլություն, քիչ էր մնում կրակեի Ձեզ»:
«Ամեն ինչ կարգին է: Հաջորդ անգամ ես նախապես տեղյակ կպահեմ, որ ինձ չկրակեք»,-ասել է թագուհին, որն անքնության դեպքում սիրում է զբոսնել գիշերները:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



