Ինչո՞ւ են հեշտությամբ կապտուկներ հայտնվում
PHOTOԵվրոպացի մի խումբ բժիշկներ բացատրել են կապտուկների առաջացման պատճառը: Դա փափուկ հյուսվածքների վնասվածքն է, որի հետեւանքով անոթների արյունազեղում է տեղի ունենում, ինչը մաշկը դարձնում է անսովոր կապտա-մանուշակա-կարմիր գույն։ Մասնագետները նաեւ պարզաբանել են, թե ինչն է նպաստում կապտուկների հայտնվելուն եւ թե ինչու որոշ մարդկանց մոտ դրանք ավելի հաճախ են հայտնվում, քան մյուսների մոտ։
Ծերացումը
]
Հաճախակի կապտուկների պատճառներից մեկը ծերացումն է, նկատել են բժիշկները։ Երբ մենք ծերանում ենք, մարմնի արյունատար անոթներն ու հյուսվածքները, ինչպես նաեւ մաշկը բարակում են, կորցնում են առաձգականությունը։ Դրա համար էլ մազանոթներն ավելի վատ են պաշտպանում վնասվելուց:
Դեղեր
Որոշ դեղեր, որոնք օգտագործվում են բորբոքային հիվանդությունների եւ ասթմաների բուժման համար, մաշկն ավելի նուրբ են դարձնում, դրա համար էլ դրա վրա ավելի հեշտորեն եւ ավելի արագ են առաջանում արյունազեղումներ։
Սնունդը
Փափուկ հյուսվածքներում անսպասելիորեն հայտնվող արյունազեղվող անոթները կարող են C եւ D վիտամինների պակասի հետեւանք լինել։ Դրանց պակասը կապված է չհավասարակշռված սննդի հետ, սննդի մեջ այնպիսի մթերքների բարձր մնակարդակի, որոնք զուրկ են վիտամիններից:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: