Մերկ ամերիկուհին ցուցադրել է «նիհարելու մութ կողմը»
LIFEPast.am-ը Ձեզ է ներկայացնում 31-ամյա Ջուլիա Կոզերսկուն,ով որոշել է ցուցադրել էքստրեմալ նիհարելու մութ կողմը: Կինը կարողացել է ազատվել 72 կիլոգրամից, սակայն հպարտանալու փոխարեն նա լուրջ բարոյական վնաս է կրել, գրում է The Daily Mail-ը:

Արագ քաշ գցելը ավելի հաճախ ընկալվում է շրջապատողների կողմից որպես անհավանական քայլ ու արժանանում հիացական արձագանքների:
Սակայն չնայած դրական կողմերին, նիհարելը կարող է բացասաբար ազդել մարդու հոգեբանական վիճակի վրա:

Ջուլիան սկսել է նիհարել 2009-ում՝ 25 տարեկանում, երբ դարձավ 155 կգ: Այդ ժամանակ նա ամուսնացավ ու լրջորեն մտածեց երեխա ունենալու մասին, սակայն արդյունքը նրան չմխիթարեց:

Կնոջ խոսքով՝ ինքը ստիպված է անցնել էմոցիոնալ ցնցումների միջով:
Նա որոշեց ստեղծել Half ֆոտոնախագիծը ու ցույց տալ աշխարհին իր փոխված արտաքինը:










