Օծանելիքի օգտագործման որոշ նրբություններ
LIFEShabat.am- ը գրում է.
Եթե անձրև է տեղում, խորհուրդ է տրվում ավելի կայուն բույրով օծանելիք ցանել, քանի որ խոնավության պատճառով գոլորշացումն արագ է տեղի ունենում:
Օծանելիքը պետք է ցանել մաշկին ականջների հետնամասում կամ ծնոտի տակ: Հագուստի վրա ընկնելիս (հատկապես բաց գույնի) օծանելիքները սովորաբար հետք են թողնում: Եթե ուզում եք, որ բույրը հաղորդվի հագուստին, պահարանի մեջ օծանելիքով թրջած թանզիֆ կախեք:
Մետաքսը, լինի այն բնական, թե արհեստական, սինթետիկ գործվածքները բույրը չեն պահպանում: Այնպես որ կարիք չկա դրանց վրա մեծ քանակով օծանելիք ծախսել: Բույրն ավելի լավ են պահում բնական գործվածքները, հատկապես բուրդը և մորթին:
Օծանելիքը գնահատող ֆրանսուհիների զարդասեղանին օծանելիքի 5-6 սրվակ կարելի է գտնել օրվա տարբեր ժամերի և տարբեր իրավիճակների համար:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



