Փենսը հայտնել է նախագահի պաշտոնում Թրամփի առաջին քայլը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նորընտիր փոխնախագահ Մայքլ Փենսը հայտնել է առաջին առաջադրանքը, որը Թրամփը կկատարի նախագահի պաշտոնում։ Այս մասին գրում է Reuters-ը։
Նրա խոսքերով՝ դա կլինի ԱՄՆ-ում Առողջապահության ոլորտում «Obamacare» անվանումն ստացած ռեֆորմների չեղարկումը։
«Առաջին առաջադրանքը կլինի «Obamacare»-ը չեղարկելու մեր որոշման իրականացումը և դրա փոխարինումն այն բարեփոխումով, որն ապահովագրության արժեքի իջեցում կապահովի»,- նշել է Փենսը։
Բացի դա ապագա փոխնախագահը հավելել է, որ նոր նախագահի վարչակազմը կկատարի նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչեցրած բոլոր խոստումները։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



