Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լյուսին Սոսի հետ այժմյան հարաբերությունների և կրկին խաղալու մասին

PHOTO

Tert.am Life-ը գրում է.

Դերասան Սոս Ջանիբեկյանն ու մոդել Լյուսի Հայրապետյանը այս տարի կրկին կներկայանան համատեղ ներկայացմամբ: Երկարատև դադարից հետո նորից բեմադրվելու է «Կենտ զույգը» ներկայացումը: Ըստ մարմնավորած կերպարների՝ նախկին զույգը սիրախաղ ունի: Tert.am Life-ը Լյուսիի հետ խոսել է Սոսի հետ անձնական հարաբերությունները խզելուց հետո կրկին միասին խաղալու բարդության և ներկայիս հարաբերությունների մասին:

-Լյուսի, տևական դադարից հետո նորից խաղալու եք «Կենտ զույգը» ներկայացումը: Քո ու Սոսի բաժանումից հետո մեր հարցազրույցի ժամանակ նշեցիր, որ մի անգամ հազիվ ես քեզ զսպել, որպեսզի բեմում չհամբուրես նրան:  Հիմա կրկին ստեղծվում է ձեզ միավորող միջավայր: Ինչ-որ թրթիռ կա՞ քո մեջ:

-Ամեն անգամ, որոշում եմ չխոսել Սոսի մասին, բայց էլի Սոս... :) Դա ցանկություն չէր, ուղղակի տեսարանը շատ մոտ էր, ստեղծվեց մի պահ, որ մոռացնել տվեց, որ այլևս միասին չենք, ու հազիվ ինձ զսպեցի, որ չհամբուրեմ նրան բեմում։ Երբ 1 տարի միասին եք լինում ու այդքան մոտ, համբույրն անկախ քեզանից կարող է ստացվել։ Ի վերջո, 1 տարի այդ համբույրը քեզ համար եղել է ամենօրյա հաճելի երևույթ:)

Չգիտեմ՝ Սոսի մոտ ինչ էտապ է հիմա։ Կարծում եմ, որ այդ թրթիռը միշտ լինելու է, քանի-որ ունենք մի ամբողջ կյանք միասին ապրած։

-Ամեն անգամ, երբ խոսում ես Սոսի մասին, տպավորություն է, որ նա քո մեծ սերն է եղել:

-Այո, այդպես է, իմա՞ստը թաքցնելու:) Եթե չսիրեի, այդքան երկար միասին չէինք լինի։ Նա հետաքրքիր տղամարդ է: Դժվար կլիներ երկար ժամանակ շփվել նրա հետ ու չսիրել։

-Հիմա ի՞նչ հարաբերություններ ունեք:

-Վերջին շրջանում բացարձակ կապ չունեինք, նույնիսկ պատահաբար հասարակական վայրերում չէինք հանդիպում: Ներկայացումը առիթ դարձավ, որ նորից հանդիպենք: Սկզբում մի քիչ լարված էր, հետո անցավ։

Հիմա շատ ընկերական հարաբերություններ ունենք: Մեկ-մեկ նույնիսկ կատակում ենք՝ ժամանակին իրար «միս ուտելու» վերաբերյալ:

-Ինչի՞ համար կարող եք իրար «միս ուտել»:

-Սոսը մի հարցազրույցի ժամանակ ասել է՝ ինձանից գնացին ուրիշի հետ ամուսնանալու ու երեխա ունենալու համար: Վաղուց չէինք հանդիպել, երբ տեսանք իրար, հեգնանքով ասաց՝  հն, ունեցա՞ր երեխա..., ասացի՝ ոչ:), Ասաց՝ ապրե՜ս: Ես էլ հարցրի՝ լա՞վ ա Հոլիվուդում (նա ինձ ասում էր` արի ամուսնանանք, բայց դեռ երեխա չունենանք, որովհետև ես ուզում եմ Հոլիվուդ գնալ, ավելի կայանալ), ծիծաղելով ասաց՝ շա՜տ լավ ա:)։ Փաստացի, ոչ մեկս չարեցինք այն, ինչի համար բաժանվեցինք: Մաղթում եմ, որ Սոսը մի օր իրոք գնա Հոլիվուդ ու հասնի իր նպատակներին:

-Ափսոսանք կա՞:

-Չէ: Ես արդեն նորմալ եմ նայում այս ամենին: Ես դեռ չեմ ընտրել իմ միակին, սակայն, բնականաբար, իմ կյանքում կան շփումներ: Հիմա ամեն մեկս ունենք մեր անձնական կյանքը ու հումորով ենք վերաբերում այդ ամենին:

-Սոսը միշտ փորձում է փակ պահել՝ իր անձնական հարաբերություններում ինչն ինչպես եղավ: Մեր նախորդ հարցազրույցում դու շատ անկեղծ մանրամասներ էիր պատմել: Ինչպե՞ս նա արձագանքեց: Խոսե՞լ եք այդ մասին:

- Ժպիտով, թեթև խոսակցություն ունեցանք: Զանգեց, ասաց՝ կլինի՞, էլ ինձանից չխոսես: Ասացի՝ դե հարցնում են, որ չխոսեմ, կասեն խուսափում է, ու էլի շատ ենթադրություններով պետք է կյանքս ուտեն, ավելի լավ է պարզ ասեմ, անցնենք առաջ։ Փորձում եմ շրջանցելով պատասխանել, բայց դե ինձ մոտ անկեղծ է ստացվում, կներես:) Ամեն դեպքում  ջղային խոսակցություն չէր:)

Հարցազրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia