Սիրիայի Լաթաքիայում զոհերի թիվը հասել է մինչեւ 11 մարդու
INTERNATIONAL NEWSՍիրիայի Ջաբլա (Լաթաքիա) քաղաքում ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 11 մարդու: «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ առնվազն 30 մարդ վիրավորվել է:
Պայթյունը տեղի է ունեցել տեղի մարզադաշտի մոտ, ահաբեկչությունն իրականացրել է պայթուցիկով մեքենայի ղեկին նստած մահապարտը: Հիվանդանոցի տնօրենը նշել է, որ վիրավորների մեծ մասը խաղաղ բնակիչներ են:
Ջաբլան գտնվում է Լաթաքիա արեւմտյան գավառում, որը վերահսկում են Սիրիայի կառավարական զորքերը: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռեւս ոչ մի խմբավորում չի ստանձնել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



