«Աքսել» փոթորիկն անցել է Բալթիկ ծովի գերմանական ափով
INTERNATIONAL NEWS«Աքսել» փոթորիկը Բալթիկ ծովի գերմանական ափին առաջացրել է 2006 թվից ի վեր ամենաուժեղ ջրհեղեղը:
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ աղետի ավերածության հետեւանքով տուժածներ չկան: Լյուբեկ եւ Ֆլենսբուրգ քաղաքներում ջրի տակ են մնացել տասնյակ ավտոմեքենաներ, ջրով են լցվել բնակելի տների նկուղները: Լյուբեկի կենտրոնը հետիոտնի համար փակվել է:
Հաղորդվում է, որ Ռյուգեն եւ Ուզեդոմ կղզիներում փոթորիկը զգալի վնաս է պատճառել, մերձափնյա ցամաքաշերտի մի մասը ջրի տակ է անցել, վնասվել է նաեւ հնագույն Ալբեկ ծովային կամուրջը: Տեղական իշխանությունները վնասի չափերի հաշվարկը չեն ավարտել, թվերը կհրապարակվեն, երբ ջուրը լիովին ետ քաշվի:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



