Ուշադրություն՝ ցածր ճնշում ունեցողներին
PHOTOՀիպերտոնիան մարդու առողջության համար լրջագույն խնդիրներից մեկն է, որովհետև բարձր ճնշում ունեցող մարդկանց թիվն ամեն տարի աճում է, դրա հետ միասին աճում է նաեւ ճնշման պատճառով լուրջ խնդիրների բախվող մարդկանց թիվը:
Հիպերտոնիայի մասին այսօր շատ տեղեկություններ կարելի է գտնել, սակայն քչերն են խոսում հակառակ խնդրի մասին` ցածր ճնշման:
Եթե ճնշումը ցածր է, դա որեւէ հիվանդության ախտանիշ չէ, այլ ընդամենը մարդու սովորական վիճակը, եթե նա ուշաթափություններ չի ունենում եւ իրեն լավ է զգում, ցածր ճնշման մեջ ոչ մի վտանգավոր բան չկա: Հիպերտոնիան` բարձր ճնշումը, անհամեմատ ավելի վտանգավոր է, քանի որ այն կարող է մի շարք խնդիրներ եւ բարդություններ առաջացնել, որոնց թվում են սրտի հիվանդությունները, ուղեղի կաթվածները եւ սրտի կաթվածները:
Ցածր ճնշում սովորաբար հանդիպում է նրանց մոտ, ովքեր շատ ժամանակ են անցկացնում ոտքի վրա:
Մասնագետները խորհուրդ են տալիս մի քիչ պառկել, շատ հեղուկ, կոֆեին պարունակող ըմպելիքներ խմել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: