Թրամփը ԱՄՆ մի շարք դեսպաններից պահանջել է լքել պաշտոնը նախքան իր երդմնակալությունը
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը հայտարարել է, որ բոլոր այն դեսպանները, որոնց նշանակումը քաղաքական մոտիվացում ունի, պետք է լքեն իրենց պաշտոնները մինչև Թրամփի երդմնակալության արարողությունը:
Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով մի քանի ամերիկացի դիվանագետների, որոնք ծանոթ են իրավիճակին: Պարբերականի հաղորդմամբ` նման գործողությունը կարող է դառնալ առաջին նախադեպը երկար տարիների ընթացքում, երբ դիվանագետներին պաշտոնից հեռացնելուց առաջ ժամանակ չեն տալիս:
Սովորաբար նոր վարչակազմը պայմանավորվում է հնի հետ՝ դեսպանների աշխատանքը մի քանի շաբաթով կամ ամսով երկարաձգելու վերաբերյալ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



