Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ անել Ամանորից մնացած սնունդը և ի՞նչ ուտել տոներից հետո. դիետոլոգի խորհուրդները

LIFE

«Ամանորյա սեղանին այլևս ոչինչ չի մնացել, որը կարելի է ուտել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց սննդաբան, բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը։

Արդեն հունվարի 6-ն է, ու, եթե հաշվի առնենք, որ մարդիկ դեկտեմբերի 30-ին, 31-ին են սկսում պատրաստությունները, ապա, ըստ նրա, գրեթե ոչինչ սեղանին չի մնացել, որը կարելի է ուտել. «Բոլոր պատրաստված մսեղենը, ձուկը, աղցանները, անգամ առաջին երկու օրվանից հետո արդեն ուտելու չեն, հիմա ընդհանրապես չի կարելի ուտել։ Որպեսզի խուսափեք թունավորումներից, լավ կլինի՝ այսօր արդեն թարմ ուտելիքներ պատրաստել, իսկ մնացած ամեն ինչը բաժին տալ շունիկներին»։

Մենք դիետոլոգից հետաքրքրվեցինք, թե այդ սնունդը, բացի «շունիկներին տալուց», ի՞նչ կարող են անել մարդիկ: Օրինակ, խոզի բուդը, որը գրեթե բոլորի տան սեղաններին կա, միշտ մնում է։ Ի պատասխան՝ Լ. Այվազյանն ասաց. «Խոզի միսը համարվում է ծանր ճարպեր ունեցող միս, և առողջության համար շատ վտանգավոր է մի քանի օր շարունակ մի քանի ժամ սեղանի վրա պահել, այնպես որ, բացարձակ խորհուրդ չեմ տալիս 5-րդ օրն այդ սնունդը փորձել։ Գուցե շատերն ասեն՝ մենք միշտ էլ այդպես ենք արել, բայց մի օր բախտները չի բերի, ու ավելի լավ է ռիսկի չդիմել»։

Մեր այն դիտարկմանը, թե այդ խոզի բուդը, որ մնում է, շատերը կտրատում և տապակում են, դիետոլոգն այսպես արձագանքեց. «Հերիք չի՝ ինքը կալորիական միս է համարվում, մի հատ էլ նրա վրա ճարպ են ավելացնում և տապակում։ Արդեն ուտելու չէ դա։ Հենց առաջին օրն էլ, եթե 5-6 ժամ մնացել է սեղանի վրա, արդեն ուտելու չէ, ուր մնաց 5-րդ օրը, որ այդքան ժամանակ մնացել է սեղաններին ու սառնարանում չի դրվել։ Եթե դա սառնարանում դրվեր, ու միայն ուտելուց բերեին սեղաններին դնեին, դա ուրիշ կլիներ, բայց մենք բոլորս գիտենք, որ շատերի տներում դա առավոտվանից սեղաններին դրված է և երեկոյան ուշ նոր հավաքում են սեղանները, և այդքան ժամանակ այդ ուտեստները մնում են սեղաններին։ Մայոնեզով լցոնված աղցանները 3-4 ժամից ավելի չի կարելի պահել, թթվասերով լցոնված աղցանները հաջորդ օրն անգամ ուտել չի լինի, ուր մնաց՝ 5-րդ օրը»։

Խոսելով տոներից հետո օրգանիզմը մաքրելու մասին՝ Լ. Այվազյանն ասաց, որ ճիշտ կլինի նախ անցնել սովորական սննդակարգին։ Նրա խոսքով՝  իրենք խորհուրդ են տալիս մի քանի օր շարունակ գերծանրաբեռնված, հիպերկալորիական ուտեստներ ուտելուց հետո ոչ թե բեռնաթափման օրեր անել,  այլ անցնել իրենց սովորական սննդակարգին։

«Բոլորը կարծում են, որ Նոր տարուց հետո կարելի է շատ խիստ դիետաներ պահել, բեռնաթափման օրեր պահել, որպեսզի օրգանիզմը բեռաթափվի և լավ լինի, բայց դա թյուր կարծիք է։ Օրգանիզմի համար ավելի քիչ սթրես է, եթե հենց շատ ուտելուց հետո մի որոշ ժամանակ անցնեն իրենց սովոր սննդակարգին, հետո նոր մտածեն դիետաների, բեռնաթափումների մասին։ Այսինքն՝ չի կարելի շատ ակտիվ ուտելուց հետո միանգամից սովի մատնել օրգանիզմը և շատ խիստ դիետաներ պահել, դա ամենասխալ բանը կլինի հիմա։ Խորհուրդ կտամ՝ քանի արձակուրդներ են, գոնե շատ ակտիվ անցկացնել արձակուրդների մնացած մասը, որովհետև այս մի քանի տոնական օրերին բոլորը նստակյաց են եղել, լավ կլինի ավելի շատ շարժվելով և էներգիա ծախսելով՝ այդ նյութափոխանակությունն արագացնել և  գերծանրաբեռնվածությունից դուրս գալ»,- նշեց դիետոլոգը։

Նշենք, որ Առողջապահության ազգային ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մեծահասակների բաժանմունքի վարիչ Մելանյա Շմավոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս օրերին թունավորման դեպքեր չեն եղել։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan