Իսրայելական «Մոսադ»-ն առաջին անգամ հայտարարել է կին գործակալների հավաքագրելու մասին
SOCIETYԻսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայությունն առաջին անգամ հայտարարել է իր շարքեր կին գործակալների հավաքագրման մասին: Համապատասխան հայտարարությունը հայտնվել է մամուլում և ծառայության կայքում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Պահանջվում են ուժեղ կանայք»,- ասված է իսրայելական թերթերում հրապարակված հայտարարությունում:
Ներկայումս «Մոսադ»-ի անձնակազմում կանայք կազմում են աշխատակիցների 40 տոկոսը, որոնցից 24 տոկոսը զբաղեցնում են գերատեսչությունում կարևոր ղեկավար պաշտոններ, նշում են տեղական ԶԼՄ-ները:
«Մոսադ»-ի նախկին տնօրեն Տամիր Պարդոն նշում էր, որ գաղտնի ծառայությունում կանայք հաջողությամբ կատարում են միաժամանակ մի քանի առաջադրանքներ և ճնշում են իրենց էգոն նպատակներին հասնելու համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



