Ռասայական կամ ազգային թշնամանք քարոզելը ՀՀ քրեական օրենսգիրքով դատապարտվում է ազատազրկմամբ
SOCIETYՀՀ քրեական օրենսգիրք Հոդված 226. Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը
1. Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով,
2) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
4) կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



