Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է հայ ժողովրդի Սուրբ ծնունդը
INTERNATIONAL NEWSՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է հայ ժողովրդի Սուրբ ծնունդը: «Հարգելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Հայերի և վրացիների բարեկամությունն այնքան հին է, որքան մեր երկրների պատմությունը։
Գնահատելի է ձեր ավանդը Վրաստանի կառուցման և զարգացման գործում։ Մենք ևս հպարտանում ենք այստեղ ծնված բազմաթիվ հայ արվեստագետներով, գիտնականներով և հասարակական գործիչներով, ինչպես ձեր պատմական հայրենիք Հայաստանը»,- գրված է նախագահի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Ննախագահը մաղթել է նաև, որ 2017 թվականը հայ ազգի և նրանց ընտանիքների համար լինի առողջության, երջանկության, բարության և խաղաղության տարի։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



