Հզոր միջոց՝ մազաթափության դեմ
PHOTOՄազաթափությունը մարդու օրգանիզմի համար կանոնավոր գործընթաց է, որը տեղի է ունենում ամեն օր: Մարդն օրական կարող է կորցնել մինչև հարյուր մազ, եթե այդ թիվը օրեցօր մեծանում է, դա խոսում է վատ ապրելակերպի, հորմոնալ խախտման և վատ սննդի մասին:
Եվրոպացի մի խումբ գիտնականներ պնդում են, որ գոյություն ունի բնական միջոց, որը կօգնի առանց քիմիական նյութերի վերականգնել մազերի ամրությունն ու նպաստել մազաթափության վերացմանը: Այդ հզոր միջոցը սոխն է, որը հարուստ է ծծմբով, և ամենօրյա օգտագործման պարագայում նպաստում է կոլագեն նյութերի արտադրմանը, որոնք պաշտպանում են մազերը վնասվելուց և նպաստում են արագ աճին: Սոխը սնուցում է գլխի մաշկը և մազերի արմատները, բարելավում արյան շրջանառությունը:
Լավագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է քամել սոխի հյութը քսել գլխամաշկին: 15 րոպե պահելուց հետո կարելի է լվանալ սովորական ձևով:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: