Կաթնամթերքը կրծքի քաղցկեղի դեմ հզոր միջոց
PHOTOԿաթնային մթերքը (յոգուրտը, մածունը, պանիրը) նվազեցնում է կանանց մոտ կրծքի քաղցկեղի ռիսկը: Այդ մասին հայտնում են եվրոպացի մի խումբ գիտնականներ:
Նրանք կատարել են մի հետազոտություն, որի արդյունքում ուսումնասիրել են 80 կնոջ մասին տվյալներ, որոնցից 23-ը չարորակ կամ բարորակ ուռուցք են ունեցել եւ հետաքրքիր փաստ են հայտնաբերել, որ կաթնագեղձի քաղցկեղով հիվանդների մոտ առնվազն մեկ միավորող գործոն է եղել. նրանից ոչ-ոք աչքի չէր ընկնում կաթնային մթերքի հանդեպ սիրով, մինչդեռ վերահսկիչ խմբից առողջ կանայք այդ մթերքն անհամեմատ ավելի հաճախ էին օգտագործում:
Դրա հիման վրա բժիշկները վարկած են առաջ քաշել, որ կաթնային եւ կաթնաթթվային մթերքի օգտագործումը կարող է օգնել օրգաններում եւ հյուսվածքներում դանդաղեցնելու քաղցկեղային բջիջների աճը եւ հետագա զարգացումը:
Մասնագետների խոսքով, կաթնաթթվային պրոբիոտիկներն ակտիվորեն պաշտպանում են աղիների ֆլորայում ախտածին եւ օգտակար միկրոօրգանիզմների դիսբալանսից, ինչն իր հերթին դրական է ազդում կանանց առողջության վրա եւ նվազեցնում է քաղցկեղի զարգացման ռիսկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: