Ֆիլիպինների նախագահը Ռուսաստանին դաշնակից եւ պաշտպան է համարում
INTERNATIONAL NEWSՀույս ունենք, որ Ռուսաստանը մեր երկրի դաշնակիցն ու պաշտպանը կդառնա: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ մայրաքաղաք Մանիլայի նավահանգստում ռուսական նավը դիտելիս այս մասին հայտարարել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն:
Ըստ Reuters-ի՝ Դուտերտեն դիտել է Ռուսաստանի նավատորմի «Ադմիրալ Տրիբուց» մեծ նավը, որը ներկայում Մանիլայի նավահանգստում է:
«Ողջունում ենք մեր ռուսաստանցի ընկերներին: Դուք կարող եք այստեղ կայանել ցանկացած ժամանակ, ցանկացած նպատակով. պաշարները լրացնելու կամ, հնարավոր է, մեզ պաշտպանելու համար»,- ասել է Ռոդրիգո Դուտերտեն:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ֆիլիպինները բաց է Ռուսաստանի հետ համատեղ զորավարժությունների անցկացման համար՝ ծովային համագործակցության ամրապնդման նպատակով:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



