Թբիլիսիի նախկին քաղաքապետի բանտարկության ժամկետը կրճատել են
INTERNATIONAL NEWSՎրաստանի Վերաքննիչ դատարանը «Թբիլսերվիս գրուպ»-ի գործով կրճատել է Թբիլիսիի նախկին քաղաքապետ, նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մերձավոր համախոհ Գիգի Ուգուլավայի պատժաչափը: «Գրուզիա Օնլայն»-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշումը հրապարակվել է հունվարի 6-ին:
Դատարանի որոշմամբ՝ դատավճռում փոփոխություն է մտցվել, եւ Ուգուլավայի մեղադրանքը վերաորակվել է (նրան մեղադրում են յուրացման մեջ, որի հիման վրա նա դատապարտվել է 1 տարի եւ 9 ամիս ժամկետով ազատազրկման), իսկ «Համաներման մասին» օրենքը հաշվի առնելով՝ նախատեսված է 1 տարի 3 ամիս եւ 22 օր ժամկետով ազատազրկում:
Գիգի Ուգուլավայի ազատազրկումը հաշվարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 18-ից, ինչի արդյունքում նա հունվարի 9-ին դուրս կգա բանտից:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



